Հայաստանի և Իրանի միջև առևտուրը վերջին 5 ամիսներին աճել է 6 տոկոսով. ԻԻՀ մաքսային վարչության զեկույցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի և Հայաստանի միջև ոչ նավթային առևտրի արժեքը ընթացիկ օրացույցային տարվա առաջին հինգ ամիսներին (մարտի 20-ից օգոստոսի 21-ը) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6 տոկոսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Tehran Times-ը՝ վկայակոչելով Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության զեկույցը:

Զեկույցում նշվում է, որ երկու երկրների միջև ոչ նավթային առևտուրը կազմել է 885,719 տոննա՝ 192,108 մլն դոլար արժողությամբ՝ տարեկան կտրվածքով կշռի 60 տոկոս աճով: 

Նաև հաղորդվում է, որ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանն Իրանի 10-րդ առևտրային գործընկերն է եղել հարևանների շարքում։ 

Զեկույցը հիշեցնում է, որ փետրվարի 14-15-ը Թեհրանում տեղի է ունեցել Իրան-Հայաստան համատեղ տնտեսական կոմիտեի 18-րդ նիստը, որի ընթացքում երկու կողմերը ստորագրել են 19 փաստաթուղթ և փոխըմբռնման հուշագիր՝ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման նպատակով։ 

Նշված փաստաթղթերն ընդգրկում են մի շարք ոլորտներ, այդ թվում՝ առևտրի զարգացումը, մաքսային համագործակցությունը, ծովային փոխադրումները, սննդամթերքը և դեղորայքը։ 

Զեկույում նշվում է նաև, որ Իրան-Հայաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստին, որը հյուրընկալվել է Իրանի ծրագրային և բյուջետային կազմակերպության կողմից, մասնակցել են երկու կողմերի բարձրաստիճան պաշտոնյաներ և նախարարներ, այդ թվում՝ Իրանի ծրագրային և բյուջետային կազմակերպության նախկին ղեկավար Դավուդ Մանզուրը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը և Իրանի Առևտրի խթանման կազմակերպության նախկին ղեկավար Մեհդի Զիղամին։

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև նրան, որ միջոցառման շրջանակում տեղի ունեցած մեկ այլ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի փոխարտգործնախարարի տնտեսական դիվանագիտության գծով Մեհդի Սաֆարիի հետ, որում նա իրանական ընկերություններին կոչ է արել մասնակցել Հայաստանի ճանապարհաշինական և ենթակառուցվածքային ծրագրերին։ 

Հայերեն العربية English Español فارسی Русский Türkçe 中文

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մերձավորարևելյան գործընկերները նախընտրում են Իրանի շրջափակման շարունակումը

Իրանի փոխնախագահի մասնակցությամբ Երևանում ներկայացվել է Ֆիրդուսու «Շահնամե» էպոսի ամբողջական հայերեն թարգմանությունը

Եվրոպական ինդեքսներ - 09/11/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 09/11/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 09/11/26

Նավթի գները նվազել են - 09/11/26

Հայկական երաժշտությունը՝ սառույցի վրա․ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը հանդես կգան «Վերադարձրու ինձ երաժշտությունը» շոուի շրջանակում

Իրանի փոխնախագահը մեծարել է իրանահայ ականավոր արվեստագետ Լորիս Ճգնավորյանին

Հանրապետականները կաշխատեն զսպել Թրամփին և հետ պահել իրենց վարկանիշը նվազեցնող քայլերից. քաղաքագետի վերլուծությունը

ԱԲ-ն զարգանում է ավելի արագ, քան մարդիկ հասցնում են հասկանալ դրա կարևորությունն ու ռիսկերը. Բուչալտերի մրցանակի դափնեկիր