Սպորտ

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայում գրավեց 6-րդ տեղը, կանանց ընտրանին 5-րդն է (լրացված)

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայում գրավեց 6-րդ տեղը, կանանց ընտրանին 5-րդն է (լրացված)

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող շախմատի համաշխարհային Օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարի հաղթողը Հնդկաստանի թիմն է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին Օլիմպիադայի վերջին տուրում հաղթանակի հասավ Իրանի ընտրանու նկատմամբ: Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը: Շանթ Սարգսյանը կիսեց միավորը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը զիջեց մրցակցին: Հայաստան-Իրան` 2,5:1,5: 

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Օլիմպիադայի հաղթողը Հնդկաստանի ընտրանին է: 

Կանանց մրցաշարում Հայաստանի կանանց հավաքականը վերջին փուլում գերազանցեց Գերմանիայի հավաքականին: Հաղթանակ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը: Միավորը կիսեցին Մարիամ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը: Հայաստան-Գերմանիա` 3:1: Հայաստանի կանանց ընտրանին 5-րդն է։ Այստեղ Օլիմպիադայի հաղթողը կրկին Հնդկաստանն է: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում