ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-27-ը աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի քննարկումներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարարը մասնակցելու է միջոցառումների՝ հանդես գալով ելույթներով: Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Քննարկումները կկենտրոնանան ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում համագործակցության խթանման, ինչպես նաև գլոբալ ու տարածաշրջանային բնույթի հրատապ խնդիրների վրա: