Իրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեին իսլամական պետություններին հերթական անգամ կոչ է արել խզել տնտեսական կապերը Իսրայելի հետ՝ ընդգծելով, որ դա ամենաքիչն է, ինչը նրանք կարող են անել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Խամենեիի խոսքերը Իրանում իսլամական երկրների դեսպանների և Իսլամական միասնության 38-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում։

«Եթե իսլամական ումման օգտագործի իր ներքին ուժն, ապա Սիոնիստական ​​ռեժիմը կհեռացվի իսլամական համայնքի սրտից», - իր խոսքում ասել է Այաթոլլահ Խամենեին։

Անդրադառնալով Գազայի հատվածում, Հորդանան գետի Արևմտյան ափին և Լիբանանում «Իսրայելի ռեժիմի բարբարոս հանցագործություններին», առաջնորդը նշել է, որ իսլամական երկրների ներքին հզորությունը կարող է հանգեցնել Սիոնիստական ​​ռեժիմի և տարածաշրջանում ԱՄՆ ազդեցության ու միջամտության վերացմանը։

Հայերեն

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել

«Յանդեքս» քարտեզներում այս պահին հասանելի են Երևանի 76 երթուղուց 54-ը, առաջիկայում այն կամբողջացվի

Վիճաբանության ընթացքում տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և սպանել է 36-ամյա տղամարդուն

Արաբական լիգան մտադիր է գագաթնաժողով անցկացնել Գազայի հատվածից պաղեստինցիների տեղահանությանը հակազդելու համար

Թրամփը հետաձգել է Պանամայի նախագահի հետ հեռախոսազրույցը

Մեկնարկեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը

Արարատ Միրզոյանը Նորվեգիայի նախկին վարչապետին պարգևատրել է ՀՀ Պատվո շքանշանով

Իրանը սկսել է իրիդիումի հեքսաֆտորիդ արտադրել Սպահանի միջուկային օբյեկտում