ԱՄՆ-ն անդրդվելի է Հայաստանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության աջակցության հարցում. Էնթոնի Բլինքեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորանքներ և ջերմ մաղթանքներ է հղել Հայաստանի ժողովրդին՝ Անկախության 33-րդ տարեդարձի առթիվ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։

«Որպես Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիր՝ Միացյալ Նահանգները հպարտ է, որ շարունակում է մնալ Հայաստանի կողքին, քանի որ այն դառնում է մեր ժողովրդավարական համայնքի ծաղկող անդամը», - իր խոսքում նշել է Բլինքենը։

Նա հավելել է, որ աշխատելով Միացյալ Նահանգների և միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանը ստեղծել է ներառական տնտեսություն, որն ավելի ու ավելի շատ է կապվում աշխարհի հետ։ 

Անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական գործընկերությանը՝ նա նշել է, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտուրը վերջին տասը տարվա ընթացքում կրկնապատկվել է։ 

«Մենք աշխատում ենք Հայաստանի էներգառեսուրսների դիվերսիֆիկացման և նրա բնակչության ու տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Մեր ժողովուրդների միջև կապերը, որոնք մեր հարաբերությունների հիմքն են, շարունակում են աճել և ամրապնդվել՝ ամրապնդված Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում հզոր հայկական սփյուռքի շնորհիվ», - ասել է Պետքարտուղարը՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքով կարելի է ավելի մեծ բարգավաճում ստեղծել երկու ժողովուրդների և տարածաշրջանի համար՝ Հարավային Կովկասը դարձնելով ավելի փոխկապակցված, կայուն և անվտանգ։

Էնթոնի Բլինքենը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն անդրդվելի է հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումների, ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության աջակցության հարցում։ 

«Մենք հարգում ենք Հայաստանի հանձնառությունը հաշվետու կառավարմանը և օրենքի գերակայությանը՝ լուրջ մարտահրավերների ժամանակաշրջանում։ Մենք կշարունակենք պաշտպանել կայուն և արժանապատիվ խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում», - ասվում է ԱՄՆ պետքարտուղարի ուղերձում: 

 

Հայերեն English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում