Հայաստան

Բելառուսի նախագահն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին

1 րոպեի ընթերցում

Բելառուսի նախագահն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամբողջ բելառուս ժողովրդի և իր անունից շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության բելառուսական ծառայությունը։

«Բելառուսը և Հայաստանը կապված են բարեկամական ամուր կապերով, ընդհանուր պատմությամբ, ավանդական ընտանեկան և քրիստոնեական արժեքներով», - ասվում է շնորհավորանքում։

Լուկաշենկոն նաև նշել է, որ բելառուսին և հայ ժողովրդին միավորել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացումը, ինչպես նաև մասնակցությունը ինտեգրացիոն կառույցներին և սերտ գործընկերությունը։

Նա վստահություն է հայտնել, որ ներկա պայմաններում գոյատևելու և հաջողությամբ զարգանալու համար անհրաժեշտ է միավորում և համագործակցություն։

Ըստ Լուկաշենկոյի՝ Մինսկը կշարունակի հանդես գալ Երևանի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին։

Բելառուսի ղեկավարը հայ գործընկերոջը մաղթել է քաջառողջություն և հաջող աշխատանք պետական ​​պատասխանատու պաշտոնում, իսկ համայն հայությանը` խաղաղություն, բարօրություն և բարգավաճում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում