Հայրենադարձության մասին օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենադարձության մասին օրենքի նախագիծն  արդեն պատրաստ է, այն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված «Հայրենադարձության և ինտեգրման ուղղությամբ Հայաստան-սփյուռք գործակցության հեռանկարները և հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանն ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և ինտեգրման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը՝ նշելով, որ օրենքի նախագիծը մի քանի անգամ քննարկումներ է անցել կառավարության տարբեր օղակներում: 

«Օրենքի նախագիծն արդեն  պատրաստ է և առաջիկայում մենք հանրային քննարկում կսկսենք, որից հետո կունենանք հայրենադարձության մասին օրենք: Այն կկարգավորի հայրենադարձության հետ կապված փաստաթղթային համակարգը, ինտեգրմանն ուղղված պետական պարտականությունը և այս հարցի կարևորությունը, ինչպես նաև  հստակ կընտրվի այս ամենն իրականացնող մարմինը»,- ասաց Ալեքսանյանը:

Նա նշեց, որ այսօր «Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն»-ի կողմից իրականացվում են մի շարք ծրագրեր՝ միջոցառումներ, խորհրդատվություններ ներգրավելով Հայաստանի և սփյուռքի մի շարք գործընկերների:

«Ծրագրերը տարեց տարի փոփոխվում են: Ընդլայնվում է նաև պետության կողմից տրամադրվող ֆինասական աջակցությունը, բայց դրանք անշուշտ բավարար չեն և մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է նոր ծրագրեր ձեռնարկել: Այդ մասով սփյուռքի հանձնակատարի գրասենյակը կառավարության գործընկերների հետ մշտապես խորհրդակցության մեջ է»,- եզրափակեց Ալեքսանյանը:

 

Հայերեն Español

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն