Տնտեսություն

Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ գլխավոր շահառուն. Զախարովա

1 րոպեի ընթերցում

Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ գլխավոր շահառուն. Զախարովա

ՄՈՍԿՎԱ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ գլխավոր շահառուն, եւ այս տարվա առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը կազմել է 8,3 մլրդ դոլար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։  

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 20-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ դա հաստատել է նաեւ ՀՀ վարչապետը,  սեպտեմբերի 18-ին հայտարարելով, որ Հայաստանը չի պլանավորում կրճատել ապրանքաշրջանառության  ծավալները եւ խզել կապը ԵԱՏՄ-ի ու Ռուսաստանի հետ:

«Համագործակցությունը պարբերաբար  ապահովում է տնտեսական աճի ռեկորդային ցուցանիշներ։ Ցուցիչը 10,4 տոկոս տնտեսական աճն է»,- նշել է Զախարովան՝ ընդգծելով, որ չնայած ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ կառույցների միջեւ եղած նրբերանգային որոշ տարբերություններին, ընդհանուր առմամբ, երկու կառույցների սաղմնային մասը կազմում են միեւնույն երկրները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում