Քաղաքականություն

Անկախ նրանից, թե ով կլինի ԱՄՆ-ի նոր նախագահը, հանձնառու ենք աշխատել նրա հետ՝ առաջ մղելու հայկական շահը. Չիկագոյում ՀՀ պատվո հյուպատոս

2 րոպեի ընթերցում

Անկախ նրանից, թե ով կլինի ԱՄՆ-ի նոր նախագահը, հանձնառու ենք աշխատել նրա հետ՝ առաջ մղելու հայկական շահը. Չիկագոյում ՀՀ պատվո հյուպատոս

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անկախ այն հանգամանքից, թե Միացյալ Նահանգներում սպասվող նախագահական ընտրությունների արդյունքում ով կդառնա նախագահ, մենք երկու կուսակցությունների հետ էլ հանձնառու ենք աշխատանք կատարել ու նրանց հետ համագործակցել՝ առաջ մղելու հայկական շահերն ու հետաքրքրությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված «Սփյուռքահայ համայնքների զարգացման հնարավորությունները» խորագրով պանելային քննարկման ընթացքում ասաց Չիկագոյում ՀՀ պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանը։

Նա մանրամասնեց, որ Միացյալ Նահանգների ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցության շարքերում կան հայազգի ներկայացուցիչներ, կան նաև ուղղակի անհատներ, որոնք երկու կուսակցություններին էլ աջակցում են։

Այդուհանդերձ ԱՄՆ-ում ապրող հայերը, որոնք ապրում են մեծ քաղաքներում, կարծես թե մի փոքր ավելի հակված են դեպի Դեմոկրատական կուսակցությունը։

«Մենք աշխատելու և համագործակցելու ենք բոլորի հետ՝ առաջ մղելով հայկական շահերը»,-ընդգծեց Թաթոսյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում կարևոր հանգամանքներից մեկն այն է, որ հայերը կարողանում են երկխոսել և հարաբերություններ կառուցել այլ ազգերի ներկայացուցիչների հետ։ 

  

 

 

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում