Մեկնարկում է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երկրորդ միջազգային փառատոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երկրորդ միջազգային փառատոնը, որն անցկացվելու է սեպտեմբերից մինչև դեկտեմբեր, Հայաստան կբերի երգեհոնահարներ Ջոշեմ Շուրմանին (Նիդեռլանդներ), Էուջենիո Մարիա Ֆաջանիին (Իտալիա), Պիտեր Կլայիներթին (Գերմանիա), Նարինե Սիմոնյանին (Ֆրանսիա), Սալվատորե Պրոնեստիին (Իտալիա/Գերմանիա):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական երգեհոնային դպրոցը կներկայացնեն Աննա Բակունցը, Կարինե Հովհաննիսյանը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Հովհաննես Մանուկյանը, Արմեն Աղաջանյանը,  Դավիթ Հովհաննիսյանը, Լուսին Սառաջյանը, Լուսինե Հարությունյանը, Վահագն Մարգարյանը, Մարինա Նահապետյանը, Արփինե Հարությունյանը և այլք:

Փառատոնային համերգները կանցկացվեն Երևանում, Կապանում, Չարենցավանում և Գյումրիում: Կիրականացվեն նաև Կոմիտասին և Ավետ Տերտերյանին նվիրված ծրագրային համերգներ: Կհնչեն ինչպես դասական երգեհոնային, այնպես էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ և հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ: 

Փառատոնի ընթացքում կանցկացվեն վարպետության դասեր արտերկրից ժամանած երգեհոնահաների կողմից:

Սեպտեմբերի 25-ին ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա փառատոնի բացման համերգը՝ նվիրված Կոմիտասի 155-ամյակին:

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության առաջին միջազգային փառատոնն անցկացվել է 2022 թվականին, որին արտերկրից մասնակցել էին Ֆաբիո Մաչեռան (Իտալիա), Լադա Լաբզինան (Ռուսաստան), Կոնստանտին Վոլոստնովը (Ռուսաստան), Ժան-Պիեռ Սթեյվերսը (Նիդեռլանդներ), Եվգենի Ավրամենկոն (Ռուսաստան): Վերջին երկու երգեհոնահարները համերգներով հանդես էին եկել նաև Չարենցավանում ու Կապանում: 

Փառատոնն անցկացվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

 

 

Հայերեն Русский

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՄ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին