ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ Նիկոլայ Շահնազարյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի գրողների միությունը և իր խորին ցավակցությունն է հայտնում ընտանիքին, մտերիմներին, հարազատներին։
Նիկոլայ Շահնազարյանը բանաստեղծությունների, աֆորիզմների, խոհերի, խորհրդածությունների ժողովածուների, ինչպես նաև մեթոդամանկավարժական գրքերի հեղինակ է։
Նա արժանացել է մի շարք գրական և մանկավարժական պարգևների: