Ռուսաստան

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերի 19–ին ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում: Մասնավորապես, անդրադարձ է եղել կրթական ծրագրերին, ինչպես նաև միջմշակութային համատեղ նախաձեռնություններին:

Միջպետական համաձայնագրերով նախատեսված ոլորտային երկկողմ ծրագրերի իրականացման համատեքստում կարևորվել է դրանց շարունակականության հարցը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առաջիկայում նախատեսվող միջոցառումներին:

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում