Հայաստան

«Ինժեներական քաղաք-2»-ում կտեղակայվեն խոշոր ընկերություններ, կստեղծվի 2000 աշխատատեղ

2 րոպեի ընթերցում

«Ինժեներական քաղաք-2»-ում կտեղակայվեն խոշոր ընկերություններ, կստեղծվի 2000 աշխատատեղ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ինժեներական քաղաք»-ում նախատեսված է կառուցել ժամանակակից նոր ենթակառուցվածքներ, այդ թվում՝5 թեմատիկ լաբորատորիաներ, ինչպես նաև հետազոտական կենտրոն, որը ծառայելու է կիբեռանվնգության խնդիրների լուծման և կիսահաղորդիչների, օդատիեզերական, խելացի սարքերի և այլ արտադրությունների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության սեպտեմբերի 19-ի նիստում այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ Ինժեներական քաղաք»-ում գործելու են նաև ուսումնական և կրթական կենտրոններ գիտության, տեխնոլոգիաների և տիեզերքի թանգարաններ և գրադարաններ։

««Ինժեներական քաղաք-1»-ում, որի կառուցումը մեկնարկել էր 2017 թվականին, պետությունը մասնակցություն է ունեցել շուրջ 1,6 միլիոն դոլարի չափով։ Այդ միջոցներով կառուցվել են լաբորատորիաներ, որոնք հագեցվել են համապատասխան հաստոցներով։

Եթե 2019 թվականին «Ինժեներական քաղաք-1»-ում ունեինք 80 ինժեներ, ապա այս պահի դրությամբ այդ թիվը 300 է։ Այս պահին այնտեղ ներկայացված են 22 ինժեներական ընկերություններ։ Բացի այն միջոցներից, որը Կառավարությունը հատկացրել է «Ինժեներական քաղաք-1»-ի կառուցման համար, մասնավոր ընկերությունների ներդրումը կազմել է 15 միլիոն դոլար։

«Ինժեներական քաղաք-2»-ում նախատեսվում է ունենալ 21 ընկերություններ՝ իրենց առանձին շենքերով, ևս 20-25 համեմատաբար ավելի փոքր ընկերություններ տեղակայվելու են բիզնես-ակսելերատորի շենքում, որի հիմնական միջոցները հատկացնելու է պետությունը։ Այնտեղ հավելյալ 2000 աշխատատեղ կլինի»,- ասաց Հայրապետյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում