Երևանի քաղաքապետարանի և Տաշքենդի «Avtomatlashtirilgan Transport To'lov Tizimi Operatori» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը Տաշքենդի «Avtomatlashtirilgan Transport To'lov Tizimi Operatori» ընկերության գործադիր տնօրեն Շոյոկուբով Դավրոն Ռուստամ Ուգլիի հետ ստորագրել է հուշագիր, որով կողմերը համաձայնել են փոխգործակցել հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարման ավտոմատացման ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ու ներդրման, ինչպես նաև էլեկտրոնային վճարումների մշակման գծով մատուցվող ծառայությունների որակը բարելավելու ոլորտում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։
Ըստ աղբյուրի՝ կողմերը կարևորել են հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգին անցնելուն առնչվող փուլերը, խնդիրների լուծումները:
Կարդացեք հոդվածը` Русский