Աշխարհ

Լիտվան Ուկրաինային կփոխանցի մինչև 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

1 րոպեի ընթերցում

Լիտվան Ուկրաինային կփոխանցի մինչև 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիլնյուսը մտադիր է մինչև 2024 թվականի վերջը Կիևին տրամադրել մինչև 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին բալթյան հանրապետության ռազմական նախարար Լաուրինաս Կասչյունասը լրագրողներին հայտնել է ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո։

«Այս տարի Ուկրաինային տրամադրվող մեր ռազմական օգնության ծավալը կազմել է 153 միլիոն եվրո: Մինչև տարեվերջ լրացուցիչ օգնության արժեքը կլինի 40 միլիոն եվրոյից մինչև 50 միլիոն եվրո», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Լիտվան, նախարարի խոսքով, մտադիր է 10 մլն եվրո ներդնել ուկրաինական հեռահար սպառազինությունների, այդ թվում՝ «Պալյանիցա» դրոն հրթիռի արտադրության զարգացման գործում, ինչպես նաև Կիևին փոխանցելու համար ձեռք բերել գործողության փոքր շառավղով հակաօդային պաշտպանության համակարգեր, ռադարներ և ականազերծման սարքավորումներ։

Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Վիլնյուսը Կիևին օգնություն է հատկացրել իր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 %-ի չափով և հետագայում խոստացել է ամեն տարի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել ՀՆԱ-ի 0,25 %-ի չափով, այսինքն՝ շուրջ 190 միլիոն եվրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում