Աշխարհ

Հնդկաստանում 10 տարվա ընթացքում առաջին անգամ անցկացվում են Ջամմու և Քաշմիրի օրենսդիր ժողովի ընտրություններ

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանում 10 տարվա ընթացքում առաջին անգամ անցկացվում են Ջամմու և Քաշմիրի օրենսդիր ժողովի ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջամմու և Քաշմիրի հնդկական միության տարածքում սկսվել է քվեարկությունը օրենսդիր ժողովի ընտրություններում: Տեղական ընտրություններն այստեղ անցկացվում են 2014 թվականից ի վեր առաջին անգամ. 2019 թվականին չեղարկվեց սահմանադրության 370-րդ հոդվածը, որն այդ տարածաշրջանին հատուկ կարգավիճակ տվեց։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Ջամմու և Քաշմիրի օրենսդիր ժողովն ունի 90 տեղ. դրանցից 43-ը՝ Ջամմուի շրջանում, իսկ 47-ը՝ Քաշմիրում։ Այս շրջանների ընտրողները կքվեարկեն սեպտեմբերի 18-ին և 25-ին, ինչպես նաև հոկտեմբերի 1-ին։ Արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 8-ին։ Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ գրեթե 9 միլիոն մարդ է գրանցված այս հնդկական միության տարածքում քվեարկությանը մասնակցելու համար։

Քվեարկության առաջին փուլում ընտրություններում իրենց ձայնը կարող են տալ Քաշմիրի հարավի 6 շրջանների և Ջամմուի 8 շրջանների բնակիչները: Ընդհանուր առմամբ, բացվել է ավելի քան 2600 ընտրատեղամաս։ 

Անցյալում Քաշմիրում ընտրությունների անցկացման վայրերը դարձել են գրոհայինների հարձակման թիրախներ, ինչի հետևանքով ընտրողների ցածր մասնակցություն է գրանցվել: Սակայն 2024 թ. ապրիլին և մայիսին Հնդկաստանում կայացած համընդհանուր խորհրդարանական ընտրություններում Ջամմու և Քաշմիրում գրանցվել է ամենաբարձր մասնակցությունը վերջին 35 տարվա ընթացքում՝ 58,46 %:

Ջամմու և Քաշմիրի օրենսդիր ժողովում տեղերի համար պայքարում են ինչպես անկախ թեկնածուները և ոչ մեծ քաղաքական միավորումների ներկայացուցիչները, այնպես էլ հնդկական խոշոր կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում` վարչապետ Նարենդրա Մոդիի Հնդկական ժողովրդական կուսակցությունը և ընդդիմադիր Հնդկական ազգային կոնգրեսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում