Մերձավոր Արևելք

«Հեզբոլլահ»-ին վաճառված Gold Apollo ապրանքանիշի փեյջերներն արտադրվել են Հունգարիայում

2 րոպեի ընթերցում

«Հեզբոլլահ»-ին վաճառված Gold Apollo ապրանքանիշի փեյջերներն արտադրվել են Հունգարիայում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայվանյան Gold Apollo-ն հայտարարել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման անդամներին պատկանող իր ապրանքանիշով փեյջերները, որոնք պայթեցվել են սեպտեմբերի 17-ին, պատրաստվել և վաճառվել են ընկերության հունգարական գործընկեր BAC ընկերության կողմից, որն ունի համապատասխան լիցենզիա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ըստ համագործակցության համաձայնագրի՝ մենք BAC-ին թույլ ենք տալիս մեր ապրանքանիշն օգտագործել առանձին տարածաշրջաններում արտադրանքը վաճառելու համար, սակայն դրա մշակման և արտադրության համար պատասխանատվությունն ընկած է բացառապես BAC-ի վրա», - ֆրանսիական Le Figaro-ն մեջբերել է Gold Apollo-ի հայտարարությունը: 

Դրանով իսկ, նշում է հրատարակությունը, թայվանյան ընկերությունը հերքել է New York Times-ի տեղեկությունը, որի համաձայն Gold Apollo-ն արտադրել և «Հեզբոլլահ»-ին է վաճառել AR924 մոդելի փեյջերներ։

Ընկերությունը նաև պարզաբանել է, որ «միայն ապրանքանիշն օգտագործելու թույլտվություն է տալիս և չի մասնակցում փեյջերների մշակմանն ու արտադրությանը», որոնք չի կարելի համարել իր արտադրանքը։

Սեպտեմբերի 17-ին Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման ներմուծած հազարավոր փեյջերներ միաժամանակ պայթել են, որի հետևանքով 9 մարդ է զոհվել, գրեթե 3000 մարդ՝ վիրավորվել։ Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են 11 զոհի մասին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ պայթյուններն իրականացվել են կիբեռհարձակման միջոցով, որի հետևում կանգնած է Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայությունը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում