Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել
1 րոպեի ընթերցում
![Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/09/18/TVSH8MHzxD9xrYsYWuu3E2x7cDZhlHiuKk1eDtys.webp)
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել հյուսիսարևելյան ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական զինվորականներին։
Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ հրթիռների արձակումն արձանագրվել է սեպտեմբերի 18-ին, ժամը մոտավորապես 06:50-ին, երկրի հարավում գտնվող Փհենյանի նահանգի Կեչոն շրջանից:
«Ուժեղացնելով մեր մոնիթորինգն ու զգոնությունը լրացուցիչ արձակումների նկատմամբ` մեր զինվորականները Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների մասին տեղեկատվությունը կփոխանցեն ամերիկյան և ճապոնական կողմերին և կպահպանեն լիակատար պատրաստվածությունը», - հայտարարել են հարավկորեացի զինվորականները։
Իր հերթին NHK հեռուստաալիքը, վկայակոչելով Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, հաղորդել է Հյուսիսային Կորեայի կողմից երկու բալիստիկ հրթիռի արձակման մասին։