Սպորտ

Մահացել է Սալվատորե Սկիլաչին՝ լեգենդար Տոտոն

1 րոպեի ընթերցում

Մահացել է Սալվատորե Սկիլաչին՝ լեգենդար Տոտոն

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 59 տարեկան հասակում մահացել է իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Սալվատորե Սկիլաչին։ Նա աշխարհի 1990 թվականի առաջնության եզրափակիչ փուլի լավագույն ռմբարկուն էր։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Corriere Della Sera պարբերականը։ 

Սկիլաչիի մոտ 2022 թվականին ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ։ Այս տարվա սեպտեմբերի սկզբին նա հոսպիտալացվել էր արտրիալ առիթմիայով։ 

Միլանի «Ինտերը» հարգանքի տուրք է մատուցել լեգենդար ֆուտբոլիստին։ Երկրպագուները ծածանել են հսկայական պաստառ, որի վրա գրաված էր․ «1990 թվականին նա ստիպեց մի ամբողջ ազգի երազել Իտալիայի կախարդական գիշերների ժամանակ»։

Սիրողական ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի հիմնադիր, ռուսաստանահայ Արմեն Բարխուդարյանի հրավերով Սալվատորե Սկիլաչին 2012 թվականին Ստեփանակերտում մասնակցել է Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված բարեգործական մրցաշարին: Հայտնի ֆուտբոլիստը ներկա է եղել նաև այդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում