Ռուսաստան

Մոսկվայում Wildberries-ի մոտ հրաձգության հետևանքով վիրավորներից մեկը զոհվել է. ՏԱՍՍ

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում Wildberries-ի մոտ հրաձգության հետևանքով վիրավորներից մեկը զոհվել է. ՏԱՍՍ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի կենտրոնում Wildberries-ի գրասենյակի մոտ հրաձգության հետևանքով վիրավորված 3 անձանցից մեկը զոհվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ըստ գործակալության՝ բիզնես կենտրոն է եկել 20-30 տղամարդկանցից կազմված մի խումբ և սկսել է հարվածել ապակիներին։ Ի պատասխան՝ նրանց ուղղությամբ սկսել են կրակել։  

Ութ մարդ բերման է ենթարկվել։ 

Wildberries-ի ղեկավար Տատյանա Բակալչուկը մեղադրել է իր ամուսին, ընկերության համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկին գրասենյակ ապօրինի մուտք գործելու փորձի մեջ, իսկ Վլադիսլավ Բակալչուկը հայտարարել է, որ եկել էր բանակցությունների, իսկ գրասենյակի անվտանգության աշխատակիցները հարձակվել են իր և իր գործընկերների վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում