Աշխարհ

Էստոնիան 1,6 միլիարդ եվրո կհատկացնի մեծ հեռահարության զինամթերքի ձեռքբերման համար

1 րոպեի ընթերցում

Էստոնիան 1,6 միլիարդ եվրո կհատկացնի մեծ հեռահարության զինամթերքի ձեռքբերման համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի կառավարությունը մինչև 2031 թվականը 1,6 միլիարդ եվրո կհատկացնի մեծ հեռահարության սպառազինության համակարգերի համար զինամթերք ձեռք բերելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Էստոնիայի պաշտպանության ուժերի հրամանատար Անդրուս Մերիլոյին։

«Երեքշաբթի օրը (սեպտեմբերի 17-ին) Էստոնիայի կառավարությունը խոստացել է 1,6 միլիարդ եվրո հատկացնել մի քանի տարվա ընթացքում մեծ հեռահարության սպառազինության համակարգերի համար զինամթերքի ֆինանսավորման նպատակով», - Helsingin Sanomat թերթին տված հարցազրույցում ասել է Մերիլոն։

Գլխավոր հրամանատարը կարծում է, որ առաջիկա երեքից հինգ տարիները Բալթիկ ծովի տարածաշրջանում վճռորոշ կլինեն հնարավոր ռազմական սադրանքների առումով։

«Մոտ ապագայում վտանգը, հավանաբար, կաճի: Եթե մենք ճիշտ գործենք, ապա սպառնալիքը կսկսի նվազել, կամ մենք կհարմարվենք այն փաստին, որ անվտանգության մի փոքր ավելի լուրջ սպառնալիքն արդեն նոր նորմալ իրավիճակ է», - ասել է Մերիլոն: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում