Եվրոպա

Քյոլնի կենտրոնում այս շաբաթ երկրորդ պայթյունն է որոտացել

2 րոպեի ընթերցում

Քյոլնի կենտրոնում այս շաբաթ երկրորդ պայթյունն է որոտացել

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Քյոլն քաղաքի կենտրոնում հերթական պայթյունն է տեղի է ունեցել, մեկ մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Քյոլնում պայթյուն էր տեղի ունեցել նաև սեպտեմբերի 16-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kölner Stadt-Anzeiger պարբերականը՝ հղում անելով ոստիկանությանը։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին, ժամը 05:00-ի սահմաններում: Պայթյունը որոտացել է հագուստի խանութի մոտ։ Պայթյունի ալիքից կոտրվել է ապակիներից մեկը, խանութում նաև հրդեհ է բռնկել, որը մարել են դեպքի վայր ժամանած հրշեջները։

Քյոլնի ոստիկանությունը հաղորդել է, որ իրավապահները շրջափակել են պայթյունի վայրին հարող տարածքը, քաղաքի բնակիչներին խնդրել են խուսափել տվյալ հատվածով տեղաշարժվելուց։

Նախորդ պայթյունը տեղի էր ունեցել Vanity գիշերային ակումբի մոտ, որը գտնվում է հագուստի խանութից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ 

Սեպտեմբերի 17-ին Քյոլնի ոստիկանությունը հրապարակել է պայթուցիկները տեղադրած ենթադրյալ իրավախախտի լուսանկարը:

Առայժմ պարզ չէ՝ արդյոք երկու միջադեպերը կապված են միմյանց հետ, սակայն տեղական լրատվամիջոցներն ընդգծում են, որ երկու միջադեպերի հանգամանքները չափազանց նման են, ինչը մեծացնում է կասկածները կազմակերպված հանցավոր խմբերի մասնակցության վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում