Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը նախկինի նման Հայաստանը դիտարկում է որպես իրավահավասար գործընկեր

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ը նախկինի նման Հայաստանը դիտարկում է որպես իրավահավասար գործընկեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանը դիտարկում է որպես իրավահավասար գործընկեր և պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի շուրջ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը «Դաշնակիցներ. ՀԱՊԿ» հասարակական-քաղաքական հրատարակությանը տված հարցազրույցում։

«Ինչպես գիտեք, Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել այդ միջոցառումներին (խմբ.՝ նկատի ունի ՀԱՊԿ-ի զորավարժությունները): Այնուամենայնիվ, մենք նախկինի նման Հայաստանը դիտարկում ենք որպես իրավահավասար գործընկեր կազմակերպության ձևաչափում, պատրաստ ենք Երևանի գործընկերների հետ երկխոսության առկա հարցերի ամբողջ շրջանակի շուրջ», - նշել է նա։

Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում անդրադառնալով Հայաստանի անվտանգային ճարտարապետության փոփոխության մասին հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ ունեցած անվտանգային պարտավորությունները, ինչպես նաև ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար և Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում