Մերձավոր Արևելք

Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգողը փեյջերների պայթյուններից հետո էսկալացման վտանգ է տեսնում

2 րոպեի ընթերցում

Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգողը փեյջերների պայթյուններից հետո էսկալացման վտանգ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հեննիս-Պլասխերտը Լիբանանում փեյջերների պայթյուններն անվանել է «ծայրահեղ մտահոգիչ էսկալացում»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է սեպտեմբերի 17-ին պայթյուններից հետո նրա տարածած հայտարարության մեջ։ 

«Այսօրվա զարգացումներն արձանագրում են ծայրահեղ մտահոգիչ էսկալացում առանց այն էլ անընդունելիորեն անկայուն միջավայրում», - նշված է հայտարարության մեջ:

Հեննիս-Պլասխերտը դատապարտել է հարձակումը և հիշեցրել, որ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ «քաղաքացիները թիրախ չեն և պետք է միշտ պաշտպանված լինեն»։

«Նույնիսկ մեկ քաղաքացիական զոհը չափազանց շատ է», - ասվում է Հեննիս-Պլասխերտի հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի հատուկ համակարգողը նաև կոչ է արել «բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ ցանկացած հետագա գործողություններից կամ ռազմատենչ հռետորաբանությունից, որը կարող է հրահրել ավելի մեծ բռնկում, որը ոչ ոք չի կարող իրեն թույլ չի տալ»:

Սեպտեմբերի 17-ին լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժման անդամների կողմից տվյալների փոխանցման համար օգտագործվող հազարավոր փեյջերները միաժամանակ պայթել էին Լիբանանի տարբեր շրջաններում: Ըստ աղբյուրների՝ սա եղել է Իսրայելի կողմից կազմակերպված կիբեռհարձակում, որի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, գրեթե 3000 մարդ վիրավորվել է։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում