ՏՏ

Նախարար Մխիթար Հայրապետությանն ընդունել է «Google»-ի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Նախարար Մխիթար Հայրապետությանն ընդունել է «Google»-ի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Google» ընկերության հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով ընդունել է Հայաստանում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախարարը, անդրադառնալով ԲՏԱ նախարարության գործունեության շրջանակներին, ընկերությանը ներկայացրել է ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթությունները, համագործակցության ակնկալվող ոլորտները, մասնավորապես, արհեստական բանականության և ամպային լուծումների ոլորտում, որոնք կխրախուսեն Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Google» ընկերության հետ համագործակցությունն առավել գործուն մակարդակի հասցնելու հնարավորությունները, անդրադարձ է եղել նաև Հայաստանում «YouTube»-ի դրամայնացման ակտիվացման խնդրին, ինչպես նաև «Google» քարտեզների ճշգրտման հարցին:

««Google»-ի տարբեր ծառայություններ հասանելի են մեր երկրում, սակայն մենք տեսնում ենք ավելի մեծ ներուժ երկկողմ հարաբերությունները զարգացնելու առումով՝ ամպային  ծառայություններից մինչև արհեստական բանականության կիրառումը տարբեր ոլորտներում»-ընդգծել է նախարարը:

Ընկերության ներկայացուցիչները, անդրադառնալով համագործակցության նախադրյալներին և հնարավորություններին, ներկայացրել են իրենց առաջարկությունները՝ մշակույթի պահպանումից մինչև տեխնոլոգիական ոլորտ՝ առանձնահատուկ կարևորելով Հայաստանում մարդկային ռեսուրսի դերն ու նշանակությունը:

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել ձեռք բերված պայմանավորվածություններն ապագայում կյանքի կոչելու, երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ:

«Լիահույս եմ, որ բաց երկխոսության միջոցով հնարավոր է հասնել արդյունավետ, հասցեական և թիրախային համագործակցության»,-նշել է նախարար Հայրապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում