Մարզեր

ԿԳՄՍ նախարարությունը Շիրակի մարզի դպրոցներին հատկացրել է 232 հեծանիվ

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարությունը Շիրակի մարզի դպրոցներին հատկացրել է 232 հեծանիվ

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարին նախապատրաստվելու նպատակով Շիրակի մարզի 116 դպրոց (միջնակարգ, ավագ դպրոցներ, վարժարաններ) ԿԳՄՍ նախարարության կողմից նվեր է ստացել 232 հեծանիվ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, յուրաքանչյուր դպրոցի հատկացվել է 2-ական հեծանիվ և սաղավարտ։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը կրթական հաստատությունների տնօրեններին շնորհավորել է մարզական նոր գույք ստանալու առթիվ և հորդորել լավ նախապատրաստվել հեծանվավազքի առաջիկա մրցաշարին: 

««Վարչապետի գավաթ» մրցաշարը դպրոցականների շրջանում առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման լավագույն հնարավորություններից է։ Շիրակի մարզը միշտ մարզական դարբնոց է եղել, մեր մարզիկները տասնամյակներ շարունակ բազմաթիվ մեդալներ են նվաճել: Վստահ եմ՝ ֆիզկուլտուրայի դասերն այսուհետ առավել բովանդակալից կընթանան և մեր դպրոցականները կգրանցեն առավել լավ արդյունքներ»,-նշել է Շիրակի մարզպետը։ 

Սեպտեմբերի 28-29-ը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի 20 կմ ճանապարհահատվածում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշար՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև:  


Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում