Շանհայում մոլեգնում է 75 տարվա ընթացքում ամենաուժեղ թայֆունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բեբինկա» թայֆունը, որը սեպտեմբերի 16-ի առավոտյան հասել է Չինաստանի արևելքում գտնվող Շանհայ, քաղաքում ամենաուժեղն է դարձել 1949 թվականից ի վեր: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։

Ըստ Չինաստանի Կենտրոնական օդերևութաբանական վարչության՝ «Բեբինկա» թայֆունը Շանհայ է հասել սեպտեմբերի 16-ի առավոտյան ժամը 7:30-ին. այդ ժամանակ քամու առավելագույն ուժգնությունը հասել է վայրկյանում 42 մետրի:

Ակնկալվում է, որ «Բեբինկա»-ն կշարունակի շարժվել դեպի արևմուտք-հյուսիս-արևմուտք` ժամում շուրջ 25 կիլոմետր արագությամբ՝ աստիճանաբար թուլացնելով ինտենսիվությունը։

Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական օդերևութաբանական վարչությունը թայֆունի հետ կապված նախազգուշացման ամենաբարձր՝ կարմիր մակարդակ էր հայտարարել։

Շանհայի «Պուդուն» և «Հունցյաո» օդանավակայանները սեպտեմբերի 15-ին ժամը 20:00-ից հետո չեղարկել են բոլոր չվերթերը մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 14:00-ն: Ժամանակավորապես չվերթերը դադարեցրել է նաև Նինգբո քաղաքի օդանավակայանը։

Բացի այդ, Յանցզի գետի դելտայի երկաթուղու մի քանի գծերով դադարեցվել է մարդատար գնացքների երթևեկությունը։ Շանհայում արագընթաց ճանապարհները փակ են կամ գտնվում են հսկողության տակ, ճանապարհներին սահմանված է երթևեկության արագության սահմանափակում` ժամում 40 կիլոմետր:

Հայերեն

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա