Եվրոպա

Քյոլնի կենտրոնում պայթյուն է որոտացել

1 րոպեի ընթերցում

Քյոլնի կենտրոնում պայթյուն է որոտացել

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի ոստիկանությունը հետաքննում է Քյոլնի կենտրոնում վաղ առավոտյան տեղի ունեցած պայթյունը։ Ըստ ոստիկանության՝ ոչինչ չի վկայում այն մասին, որ միջադեպը կապված է ահաբեկչության հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Պայթյունից վնասվել է Vanity գիշերային ակումբը։ Պայթյունի վայրին մոտ գտնվող անցորդներից մեկը թեթև վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ 

Իր հերթին Deutsche Welle-ն հաղորդում է, որ ըստ Քյոլնի ոստիկանության ներկայացուցչի՝ պայթյունը տեղի է ունեցել չարագործների կանխամտածված գործողությունների պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում