Եվրոպա

Շվեդիան կգլխավորի ՆԱՏՕ-ի ռազմակայանի հրամանատարությունը Լապլանդիայում

1 րոպեի ընթերցում

Շվեդիան կգլխավորի ՆԱՏՕ-ի ռազմակայանի հրամանատարությունը Լապլանդիայում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիննական Լապլանդիայում ստեղծվող ՆԱՏՕ-ի ռազմակայանը կգտնվի շվեդական հրամանատարության ներքո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է MTV UUTISET ֆիննական լրատվամիջոցը՝ վկայակոչելով աղբյուրների։

Ըստ հրապարակման՝ Շվեդիան կստանձնի ռազմակայանը ղեկավարելու և զորքերը վերահսկելու պատասխանատվությունը։ Բացառված չէ, որ 20-50 շվեդ սպա ուղարկվի Ֆինլանդիա, իսկ ռազմակայանի անձնակազմը կլինի հիմնականում շվեդական։ Նշվում է, որ դա Ֆինլանդիային թույլ կտա կենտրոնանալ երկրի հարավային հատվածի պաշտպանության վրա:

Սեպտեմբերի 16-ին Ստոկհոլմում տեղի կունենա Շվեդիայի և Ֆինլանդիայի կառավարությունների համատեղ նիստը։ Սեպտեմբերի 15-ին այդ երկրների վարչապետները ֆիննական և շվեդական լրատվամիջոցներում հրապարակված համատեղ նամակում ընդգծել են ՆԱՏՕ-ին համատեղ անդամակցության կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում