Աշխարհ

Հնդկաստանում ձերբակալել են Samsung-ի գործարանում գործադուլ անցկացնող 104 աշխատակցի

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանում ձերբակալել են Samsung-ի գործարանում գործադուլ անցկացնող 104 աշխատակցի

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի իշխանությունները ձերբակալել են գործադուլ անցկացնող 104 աշխատողների և արհմիությունների ղեկավարների, որոնք պլանավորում էին երթի դուրս գալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Աշխատողները բողոքում են Հնդկաստանի հարավում՝ Սրիպերումբուդուր քաղաքում գտնվող Samsung Electronics գործարանում ցածր աշխատավարձի դեմ և պահանջում են ավելի հարմար աշխատանքային ժամեր: Աշխատակիցները գործադուլ են անում արդեն մեկ շաբաթ՝ խափանելով արտադրությունը Հնդկաստանում տարեկան 12 միլիարդ եկամուտի մեկ երրորդն ապահովող գործարանում։  

Իրավապահ մարմինների տվյալներով՝ աշխատողները պլանավորում էին երթ անցկացնել` դրա համար չունենալով պաշտոնական թույլտվություն։ 

Կանչիպուրամի շրջանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ ձերբակալվածներին պահում են հարսանյաց սրահներում, քանի որ նրանք բոլորը չեն կարող տեղավորվել տեղամասերում։

Գործարանն արտադրում է կենցաղային տեխնիկա՝ սառնարաններ, հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ։ Այնտեղ աշխատում է 1800 մարդ։ Samsung-ի մյուս գործարանում, որը գտնվում է Ուտար Պրադեշի նահանգում և որտեղ արտադրվում են սմարթ հեռախոսներ, ոչ մի ակցիա չի անցկացվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում