Քաղաքականություն

Ֆրանսիան կշարունակի իր հանձնառությունը Հայաստանի հետ ամուր կապերը պահպանելու գործում. Ստեֆան Սեժուրնե

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան կշարունակի իր հանձնառությունը Հայաստանի հետ ամուր կապերը պահպանելու գործում. Ստեֆան Սեժուրնե

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի համոզմամբ՝ Հայաստան կատարած իր այցն ապացուցում է, որ Փարիզը մշտապես կպահպանի Երևանի հետ ամուր ու պատմական հարաբերությունների շարունակականությունն՝ անկախ քաղաքական գործիչների և բարձրաստիճան պաշտոնյաների փոփոխություններից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆրանսիացի նախարարը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Վերջինիս դիտարկմամբ՝ Հայաստան կատարած իր այցը, բնականաբար, հաստատվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեի կողմից, և սա հանդիսանում է Փարիզի վարած քաղաքականության և հանձնառությունների շարունակությունը։

Նրա բնորոշմամբ՝ գուցե լինի մարդկանց, քաղաքական գործիչների փոփոխություն, սակայն հայ-ֆրանսիական ամուր հարաբերությունների հանձնառությունը կմնա նունը, ինչի դրսևորումն է հանդիսանում Հայաստան կատարած իր այցը։

«Մեր պաշտպանած արժեքների փոփոխություն չի լինելու։ Մեր աջակցության և հարաբերությունների ամրության շարունակականությունը պահպանվելու է, և կարծում եմ՝ որևէ տարբերություն չի զգացվի ժողովրդավարության, բարեկամության և խաղաղության արժեքների պահպանման, մեր երկրների միջև պատմական հարաբերություններում», - ընդգծեց Ստեֆան Սեժուրնեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում