Մշակույթ

Գրականության և արվեստի թանգարանը «Պատում մեկ իրի» շարքը կսկսի «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությամբ

1 րոպեի ընթերցում

Գրականության և արվեստի թանգարանը «Պատում մեկ իրի» շարքը կսկսի «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրականության և արվեստի թանգարանի նոր ցուցասրահում սեպտեմբերի 18-ից կգործի «Պատում մեկ իրի» ժամանակավոր ցուցադրությունների շարքը, որի շրջանակում պարբերաբար կցուցադրվեն թանգարանում պահվող բացառիկ ցուցանմուշներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թանգարանից, շարքի մեկնարկը կտրվի մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությամբ, որի առանցքային մաս է կազմելու բացառիկ նմուշ հանդիսացող՝ 9-ամյա Ազնավուրի առաջին բեմական զգեստը։

«Ազնավուրի մանկության թատրոնը» ժամանակավոր ցուցադրությանը ներկայացվելու են նաև երբևէ չցուցադրված ցուցանմուշներ՝ Ազնավուրի մանկության լուսանկարներ, ներկայացումների ազդագրեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում