Քաղաքականություն

Շուրջ 20 երկրների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Շուրջ 20 երկրների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շուրջ 20 պետությունների ղեկավարներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը Կազանում կայանալիք BRICS-ի  գագաթնաժողովին։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին TASS-ին ասել Է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Մենք արդեն ունենք շուրջ 20 հաստատված հրավեր, այսինքն՝ շուրջ 20 երկիր  հաստատել է մասնակցությունը Կազանի գագաթնաժողովին՝ առաջնորդների մակարդակով։ Այս ցանկը շարունակում է ընդլայնվել»,- ասել է Ռյաբկովը։

BRICS-ի գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-ից 24-ը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում