Մերձավոր Արևելք

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի հարվածներ հասցնելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի հարվածներ հասցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազա քաղաքում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման երկու ռազմական շենքերին, որոնք օգտագործվում էին զենքի արտադրության համար: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը՝ Իսրայելի հետախուզության և Իսրայելի Անվտանգության վարչության ղեկավարությամբ, ճշգրիտ հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին, որոնք գործում էին երկու ռազմական կառույցներում Ալ-Ֆուրկան շրջանում։

Տեղեկատվության համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործվող կառույցները գտնվել են մի շինության կողքին, որը նախկինում ծառայել է որպես դպրոց և ներկայումս ծառայում է որպես ապաստարան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում