Ռուսաստան

Wildberries-ը զանգվածային խափանում է ունեցել

1 րոպեի ընթերցում

Wildberries-ը զանգվածային խափանում է ունեցել

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Wildberries առցանց խանութը զանգվածային խափանում է ունեցել, ինչի հետևանքով որոշ օգտատերերի պատվերները ժամանակից շուտ չեղարկվել են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն մասին հայտնել է Wildberries and Russ միավորված ընկերության մամուլի ծառայությունը։

Ընկերության ներկայացուցիչները պարզաբանել են, որ մասնագետներն արդեն աշխատում են ծառայությունների ճիշտ աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։ Մոտ ապագայում օգտատերերի հաշիվները կրկին կարտացոլեն ընթացիկ պատվերի կարգավիճակը։

«Ապրանքների վերադարձի առաքման համար գումարը կվերադարձվի հնարավորինս շուտ», - ավելացրել են ընկերությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում