Եվրոպա

Լեհական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել միգրանտների հարցով հանրաքվե անցկացնելու համար

1 րոպեի ընթերցում

Լեհական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել միգրանտների հարցով հանրաքվե անցկացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Եվրամիության այլ երկրներից անօրինական միգրանտների տեղափոխման հարցի շուրջ հանրաքվեի համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքի ցույցի ժամանակ այդ մասին հայտարարել է հանրապետության խոշորագույն ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին։ 

Լեհական ընդդիմությունը՝ «Իրավունք և արդարություն» կուսակցության գլխավորությամբ, անընդհատ մեղադրում է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկին այն հայտարարության համար, որ իր կառավարությունը կհամաձայնի անօրինական միգրանտների հարկադիր տեղափոխման մեխանիզմին, որը խթանում է Բրյուսելը։ 

Նա բացատրել է, որ հանրաքվե կազմակերպելու համար պետք է 500 հազար ստորագրություն հավաքվել։ Հավաքվածներն այս հայտարարությունն ընդունել են  ոգևորությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում