Եվրոպա

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կայցելի Ուզբեկստան

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կայցելի Ուզբեկստան

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևի հրավերով սեպտեմբերի 15-16-ը պաշտոնական այցով կայցելի Ուզբեկստան։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  սեպտեմբերի 14-ին հայտնել է Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Սամարղանդում  տեղի կունենան բարձր մակարդակի բանակցություններ, որոնց ընթացքում կքննարկվեն ուզբեկ-գերմանական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացման հարցերը», - ասված է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայության տվյալներով ՝ հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական, տեխնոլոգիական և ներդրումային-ֆինանսական գործընկերության ընդլայնմանը, գերմանական առաջատար ընկերությունների և բանկերի հետ համագործակցության խորացմանը, աշխատանքային միգրացիայի, բնապահպանության, կրթության, առողջապահության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում ակտիվ փոխգործակցության շարունակմանը: Տեղի կունենա մտքերի փոխանակում տարածաշրջանային համագործակցության արդիական ասպեկտների շուրջ:

Ըստ աղբյուրի՝ այցի շրջանակներում Միրզիյոևը և Շոլցը համատեղ հանդիպում կանցկացնեն երկու երկրների գործարար շրջանակների հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում