Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ի ընտրությունները չեն փոխի բացասական իրավիճակը ռուս-ամերիկյան հարաբերություններում․ ՌԴ դեսպան

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի ընտրությունները չեն փոխի բացասական իրավիճակը ռուս-ամերիկյան հարաբերություններում․ ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները չեն փոխի ռուս-ամերիկյան հարաբերությունների բացասական ֆոնը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Միացյալ Նահանգներում ՌԴ դեսպանի խոսքերը։

«Առաջիկա ընտրությունները չեն փոխի բացասական ֆոնը, բացասական իրավիճակը ռուս-ամերիկյան հարաբերություններում։ Մենք պետք է ապավինենք միայն մեզ, գլոբալ հարավից մեր գործընկերներին և աստիճանաբար, թեև ոչ այդքան արագ տեմպերով, բայց շարժվենք դեպի միջազգային բազմաբևեռ հարաբերությունների համակարգի ստեղծման ճանապարհը», - ասել է դիվանագետը «Россия-24» հեռուստաալիքի եթերում։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում