Աշխարհ

Դանիան Բրազիլիային է վերադարձրել բնիկների՝ 4000 փետուրից պատրաստված թիկնոցը

1 րոպեի ընթերցում

Դանիան Բրազիլիային է վերադարձրել բնիկների՝ 4000 փետուրից պատրաստված թիկնոցը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրազիլիայի բնիկների առաջնորդները մեծ ոգևորությամբ են ընդունել իրենց համար սրբազան համարվող թիկնոցի վերադարձը, որը Դանիայի թանգարաններից մեկում էր գտնվում ավելի քան 300 տարի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

1,8 մ երկարություն ունեցող թիկնոցը, որը պատրաստված է կարմիր իբիս թռչնի 4000 փետուրից, պաշտոնապես ներկայացվել է Ռիո դե Ժանեյրոյում անցկացված արարողության ժամանակ, որին ներկա է գտնվել նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։

Թիկնոցը վերցվել էր տուպինամբա ցեղից Պորտուգալիայի գաղութային տիրապետության ժամանակ և ցուցադրվում էր Կոպենհագենում 1689 թվականից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում