Աշխարհ

Հնդկաստանի ռազմածովային ուժերը պլանավորում են 300 մլն դոլար արժողությամբ հեռակառավարվող սուզանավեր կառուցել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի ռազմածովային ուժերը պլանավորում են 300 մլն դոլար արժողությամբ հեռակառավարվող սուզանավեր կառուցել

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հավանություն է տվել 25 միլիարդ ռուփի (գրեթե 300 միլիոն դոլար) արժողությամբ ծանր հեռակառավարվող սուզանավեր ստեղծելու՝ երկրի ռազմածովային ուժերի ծրագրերին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ The Economic Times-ի աղբյուրների՝ նման ստորջրյա դրոնների կառուցման հայտամրցույթը կհայտարարվի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում։ Հնդկական նավաշինարաններին առաջարկվում է ստեղծել ավելի քան 100 տոննա կշռող սուզանավեր՝ լայն ֆունկցիոնալով և երկար ժամանակ ջրի տակ մնալու հնարավորությամբ:

Ենթադրվում է, որ այդ ապարատներն ունակ կլինեն հարված հասցնել հակառակորդի սուզանավերին և վերջրյա նավերին, ինչպես նաև ռազմածովային ուժերին թույլ կտան իրականացնել բազմաթիվ գործողություններ, այդ թվում՝ ականների տեղադրում և ականազերծում, ծովում իրավիճակի վերահսկում և սպառազինության գործարկում։ 

Հաղորդվում է նաև, որ Հնդկաստանի ռազմածովային ուժերը շահագրգռված են հեռակառավարվող վերջրյա նավերի նավատորմի ստեղծմամբ, որոնք պլանավորվում է ապագայում լայնորեն օգտագործել հնդկական ռազմածովային ուժերի ներուժն ամրապնդելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում