Իրավունք

Այս տարվա առաջին կիսամյակում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են 29,3 տոկոսով. գլխավոր դատախազ

1 րոպեի ընթերցում

Այս տարվա առաջին կիսամյակում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են 29,3 տոկոսով. գլխավոր դատախազ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա առաջին կիսամյակում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են 29,3 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում այս մասին ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Սա ֆորմալ նվազում չէ։ Դա բացահայտման և քննության որակի փոփոխության և այն տեխնոլոգիաներին հասանելիության արդյունքն է, որոնցով շրջանառվում են թմրամիջոցները։ Բացի այդ, ունենք մաքսանենգ ճանապարհով Հայաստանի տարածք թմրամիջոցներ ներմուծելու դեպքերի բացահայտման աճ։ Այսինքն՝ երբ փորձում են թմրամիջոցներ ներկրել Հայաստանի Հանրապետություն, հանցագործությունը բացահայտվում է հենց այդ պահին։ Նախորդ տարիներին մենք մաքսանենգության հետ կապված նման ցուցանիշ չունեինք»,- ասաց Վարդապետյանը։ 

Նրա խոսքով՝ 2023 թվականին աճել էր առգրավված թմրամիջոցների քանակը։

«Դրանք ընդգրկում էին տարբեր տեսակի՝ ընդհուպ մինչև ամենածանր թմրամիջոցները։ Կարևոր է, որ թմրամիջոցների այս քանակը դուրս է եկել շրջանառությունից»,- եզրափակեց Վարդապետյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում