Հայաստան

Հայաստանի դպրոցներում նախորդ տարի աշխատանքի է անցել ավելի քան 3000 նոր ուսուցիչ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի դպրոցներում նախորդ տարի աշխատանքի է անցել ավելի քան 3000 նոր ուսուցիչ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դպրոցներում 2023–ի ընթացքում աշխատանքի է անցել ավելի քան 3000 նոր ուսուցիչ: 

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին: 

«Նախորդ տարի մեր դպրոցներում գրանցել ենք ավելի քան 3000 նոր ուսուցիչներ՝ ի շնորհիվ կառավարության այն քաղաքականության, որն ուղղված է ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանը, հավելավճարի ծրագրերին, ատեստավորման քաղաքականությանը, ինչը նաև ուսուցչի աշխատավարձը դարձրել է առավել մրցունակ»,–ասաց Անդրեասյանը:

Նախարարը ուրախալի համարեց այն փաստը, որ ավելի քան 3000 նոր ուսուցիչների շրջանում ավելի քան 30 տոկոսն են կազմում երիտասարդ ուսուցիչները, նաև միջին տարիքի ուսուցիչները:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում