Մշակույթ

«Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատարը՝ Kinodaran-ի սերիալում. Սամի Նասերին Երևանում է

1 րոպեի ընթերցում

«Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատարը՝ Kinodaran-ի սերիալում. Սամի Նասերին Երևանում է

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Տաքսի» սիրված ֆիլմի աստղը՝ Սամի Նասերին, որը նկարահանվելու է Kinodaran-ի «Սուրբը 2» սերիալում, ժամանել է Երևան։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սուրբը 2» սպասված սերիալի մեկնարկին հաշված օրեր են մնացել. նախագծի երկրորդ եթերաշրջանի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 13-ին։

««Սուրբը 2»-ը հերթական քրեական սերիալ չէ։ Այն Kinodaran-ի՝ հայկական ֆիլմարտադրության մեջ որակի նոր կանոններ սահմանելու առաջին փորձն է»,-նշում է Kinodaran-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում