Եվրոպա

Դրեզդենում փլուզվել է Էլբա գետի վրայով ձգվող կամուրջը

1 րոպեի ընթերցում

Դրեզդենում փլուզվել է Էլբա գետի վրայով ձգվող կամուրջը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դրեզդեն քաղաքում լույս սեպտեմբերի 11-ի գիշերը Կարոլա կամրջի մի խոշոր հատված ընկել է Էլբա գետը։ Ջուրն է ընկել կամրջի՝ 100 մ երկարությամբ հատվածը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Տեղական ԶԼՄ-ները, հղում անելով փրկարար ծառայություններին, հաղորդել են, որ կամրջի մասնակի փլուզումը տեղի է ունեցել գիշերվա մոտավորապես ժամը երեքին` դեռևս չպարզված պատճառներով։ 

Վթարի հետևանքով վնասվել են ջերմամատակարարման երկու խոշոր գծերը, ինչը բացասաբար է ազդել ամբողջ քաղաքի ջեռուցման հետ կապված իրավիճակի վրա։ Փրկարարական  ծառայությունների հաղորդագրությամբ՝ շարքից դուրս է եկել Դրեզդենի ջերմամատակարարման ողջ համակարգը, տաք ջրի հոսքերն ամբողջությամբ հեղեղել են ափի մի մասը։

Կամրջի փլուզման հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ներկայում դեպի Կարոլա կամուրջ բոլոր մատույցները փակ են։ Քաղաքի իշխանությունները մարդկանց խնդրում են չմոտենալ վթարի գոտուն և չխանգարել վթարային ծառայություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում