Ռուսաստան

Ռուսաստանը և Չինաստանը կարևոր համաձայնություններ են ձեռք բերել 2024 թվականին. Սի Ծինփին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Չինաստանը կարևոր համաձայնություններ են ձեռք բերել 2024 թվականին. Սի Ծինփին

Մոսկվան և Պեկինը մի շարք կարևոր համաձայնություններ են ձեռք բերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ 2024 թվականին կայացած հանդիպումների արդյունքներով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին Չինաստանի ղեկավարը հայտարարել է ՌԴ իր պաշտոնակցի հետ տեսակապով հանդիպման ժամանակ։

«2024 թվականին մենք երեք անգամ հանդիպել ենք Ձեզ հետ՝ Պեկինում, Աստանայում և Կազանում, և ձեռք ենք բերել մի շարք կարևոր համաձայնություններ», - ասել է նա։

Սի Ծինփինը հիշեցրել է, որ Մոսկվան և Պեկինը «հանդիսավոր կերպով նշել են Չինաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակը»։

«Չին-ռուսական հարաբերությունները, որոնց առանցքը հավերժական բարիդրացիությունն ու բարեկամությունն են, համապարփակ ռազմավարական փոխգործակցությունը և երկուստեք շահը, ավելի ու ավելի նոր կենսական ուժ են ձեռք բերում», - ընդգծել է Չինաստանի ղեկավարը։

Նա նաև հայտարարել է, որ Պեկինը և Մոսկվան կպաշտպանեն հարաբերությունների միջազգային համակարգը, որտեղ հիմնարար դերը պատկանում է ՄԱԿ-ին։

«Մենք մեր ռուս գործընկերների հետ միասին կաջակցենք ՄԱԿ-ի շուրջ կենտրոնացած միջազգային համակարգին, կպաշտպանենք Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը, որը ձեռք է բերվել միլիոնավոր մարդկանց արյունով և կյանքով ու կպաշտպանենք Չինաստանի և Ռուսաստանի՝ որպես ՄԱԿ-ի հիմնադիր երկրների և Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների իրավունքները», - ասել է նա։

Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Չինաստանի ժողովրդին և երկրի ղեկավար Սի Ծինփինին չինական Նոր տարվա առթիվ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում