Հայաստան

Սահմանվում են սոցիալական ծառայության նոր տեսակներ

2 րոպեի ընթերցում

Սահմանվում են սոցիալական ծառայության նոր տեսակներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իրավական հիմքեր են ստեղծվում սոցիալական աջակցությունների ոլորտում բարեփոխումների համար: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սոցիալական աջակցության մասին օրենքի նախագիծն ու հարակից 15 օրենքում փոփոխությունների փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը:

«Սա հիմնարար ռեֆորմի փաթեթ է, իրավական բոլոր հիմքերն է ստեղծում սոցիալական աջակցությունների ոլորտում բարեփոխումներն ապահովելու համար»,-ասաց Ժամակոչյանը:

Նա ներկայացրեց, որ նախագծով առաջարկվել են սահմանել և կարգավորել սոցիալական աջակցության ոլորտի, սոցիալական ծառայությունների նոր տեսակներ, օրինակ՝  ընտանիքի կենսապահովման կայունացման օգնությունը, սոցիալ-հոգեբանական օգնությունը, բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումը կամ հատուցումը, սոցիալական պատրոնաժը, ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված օգնությունը, կենցաղային օգնությունը:

Սահմանվել է հրատապ արձագանք պահանջող իրավիճակ հասկացությունը և դրա հետ կապված սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկությունները:

Սահմանվել է, որ 2029 թվականից հետո սոցիալական աշխատող կարող է հանդես գալ միայն սոցիալական աշխատանքի և հարակից ոլորտների բարձրագույն կրթություն ունեցող և հավաստագրված անձը: Ներդրվել է սոցիալական աշխատողների 3 տարին մեկ հավաստագրման ինստիտուտը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում