Գազայի հարավում իսրայելական հարվածներից 40 մարդ է զոհվել, 60-ը՝ վիրավորվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գազայի իշխանությունները հայտնել են, որ անկլավի հարավում գտնվող Խան Յունիսի նահանգում իսրայելական հարձակման հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, ևս 60 մարդ՝ վիրավորվել։ Իսրայելը հայտարարել է, որ հարվածի թիրախում է եղել զինյալների հրամանատարական կենտրոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

Հաղորդվում է, որ հարվածը հասցվել է Ալ Մավասիի շրջանին, որտեղ գտնվում է տեղահանվածների վրանային ճամբարը:

Ականատեսները BBC-ին հայտնել են, որ կեսգիշերից անմիջապես հետո Ալ Մավասիի շրջանում ուժեղ պայթյուններ են լսվել, և երկինքը լուսավորվել է։ Հարվածներից առաջացել է յոթ մետր խորությամբ երեք փոս, որոնցում թաղվել է ավելի քան 20 վրան:

Դեռևս կան անհետ կորածներ, որոնց գտնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ 

Ընդհանուր առմամբ, ըստ տեղի պաշտոնյաների, Ալ Մավասիի շրջանում եղել է 200 վրան, որոնցից 20-40-ը ոչնչացել են։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ կործանիչները հարվածել են Գազայի հարավում գտնվող հումանիտար գոտում գաղտնի գործող արմատական ՀԱՄԱՍ շարժման հրամանատարական կենտրոնին:

«Գազայի հատվածում ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են համակարգված կերպով շահագործել քաղաքացիական և հումանիտար ենթակառուցվածքները, ներառյալ՝ սահմանված հումանիտար գոտին, Իսրայել պետության և Իսրայելի պաշտպանության բանակի դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար», - ասվում է հայտարարության մեջ:

Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ նախքան հարվածը «միջոցներ են ձեռնարկվել՝ նվազագույնի հասցնելու քաղաքացիական անձանց վնաս հասցնելու հավանականությունը, այդ թվում՝ բարձր ճշգրտության զենքերի, օդային հսկողության և այլ միջոցների օգտագործման միջոցով»:

Ավելի ուշ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ հարվածի վայրում գրոհայիններ չեն եղել:

Հազարավոր պաղեստինցիներ ստիպված են եղել փախչել Խան Յունիս, երբ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո պատասխան ռազմական գործողություններ սկսեց Գազայի հատվածում։ Այդ գործողությունների ընթացքում պաղեստինյան անկլավում զոհերի թիվը գերազանցել է 40 900-ը։ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում սպանվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ գերեվարվել էր։

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար