Մշակույթ

«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնին վարպետները կներկայացնեն իրենց արտադրանքը և ձեռագործ աշխատանքները

1 րոպեի ընթերցում

«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնին վարպետները կներկայացնեն իրենց արտադրանքը և ձեռագործ աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադում) սեպտեմբերի 14-15-ին տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը, որի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած,  Լեռնային Ղարաբաղից տեղահանված արհեստագործ վարպետները կներկայացնեն իրենց արտադրանքը և ձեռագործ աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումն իրականացվում է «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

Երկօրյա միջոցառմանը տեղի կունենա ցուցահանդես և վաճառք, հյուրերը կկարողանան մասնակցել վարպետաց դասերի և զարգացնել արհեստագործական հմտությունները: 

Ըստ կազմակերպիչների՝ «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը հարթակ է, որն ուղղված է երկրի գյուղական համայնքների զարգացմանը, ստեղծագործական տարբեր համայնքների միջև կապի ամրապնդմանը և միևնույն բնագավառի մարդկանց շփման հնարավորություն ստեղծելուն ու հետագա համագործակցությանը: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում