Մերձավոր Արևելք

Սիրիայի ԱԳՆ-ն արձագանքել է Իսրայելի հարվածներին, որոնք 16 մարդու կյանք են խլել

2 րոպեի ընթերցում

Սիրիայի ԱԳՆ-ն արձագանքել է Իսրայելի հարվածներին, որոնք 16 մարդու կյանք են խլել

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան իրեն իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար և միջազգային հանրությանը կոչ է անում դատապարտել Իսրայելի հարձակումը երկրի տարածքի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարարությունը՝ մեկնաբանելով Իսրայելի զինված ուժերի հարվածները Սիրիայի Համայի նահանգում գտնվող օբյեկտներին։

«Սիրիան վերահաստատում է իր տարածքային ինքնիշխանությունը պաշտպանելու և օկուպացված հողերն ազատագրելու իր անքակտելի իրավունքը՝ միջազգային իրավունքով երաշխավորված բոլոր օրինական միջոցներով», - Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունից հատված է մեջբերում SANA գործակալությունը։

Սիրիայի ԱԳՆ-ն նաև նշել է, որ Իսրայելը Սիրիայի և տարածաշրջանի այլ երկրների վրա հարձակումներով, ինչպես նաև Գազայի հատվածում պատերազմը շարունակելով՝ ցանկանում է ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում, ինչը կարող է «անկանխատեսելի և ծանր հետևանքներ ունենալ»։

Դամասկոսը նաև կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Իսրայելի հարձակումը։

Սիրիան հայտարարել է, որ իսրայելական ավիահարվածների զոհերի թիվը հասել է 16-ի, վիրավորվել է 36 մարդ։

Ավելի վաղ հաղորդվում էր 14 զոհի մասին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում