Աշխարհ

Հնդկաստանը կոչ է անում արագ հասնել Գազայում կրակի դադարեցմանը

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը կոչ է անում արագ հասնել Գազայում կրակի դադարեցմանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը կոչ է արել հնարավորինս արագ հասնել Գազայի հատվածում կրակի դադարեցմանը։

«Հնդկաստանի դիրքորոշումն այս հարցում եղել է սկզբունքային և հետևողական: Մենք դատապարտում ենք ահաբեկչական գործողությունները և մարդկանց պատանդ վերցնելը: Խորապես վշտացած ենք անմեղ խաղաղ բնակիչների շարունակական կորուստների համար: Ցանկացած արձագանք պետք է հաշվի առնի մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Մենք աջակցում ենք որքան հնարավոր է շուտ զինադադարի հաստատմանը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասել է Ջայշանքարը՝ ելույթ ունենալով Էր Ռիադում կայացած Հնդկաստանի և Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի առաջին հանդիպմանը։

Նա հավելել է՝ իրենք նաև նպաստել են պաղեստինյան պետական ​​ինստիտուտների և դրանց կարողությունների զարգացմանը: «Ինչ վերաբերում է հումանիտար իրավիճակին, մենք օգնություն ենք ցուցաբերել և մեծացրել ենք մեր աջակցությունը ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությանը», - ասվում է նախարարի հայտարարության մեջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում